Հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը երեկ հանդիպել էր Պանարմենիան Մեդիա դպրոցի սաների հետ։ Հանդիպումը կայացավ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի ջանքերով, որը Մեդիա դպրոցի դասախոսներից մեկն է։
Հանդիպման ընթացքում դպրոցի սաները Գարիկի հետ զրուցեցին պրոդյուսերական գաղտնիքների, օտարերկրյա հաղորդումները հայկական հեռուստատեսությունում ադապտացնելու, ոչ թե պարզապես կրկնօրինակելու անհրաժեշտության, հայկական հումորի առանձնահատկությունների մասին։
Գարիկը դպրոցի սաներին պատմեց իր փորձի և անցած ճանապարհի մասին։ Ներկաները հնարավորություն ունեցան տալու իրենց հետաքրքրող հարցերը և նոր հմտություններ ձեռք բերելու։
Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ, վերջում սաները բաց չթողեցին Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկարվելու հնարավորությունը։
Ամբողջությամբ՝ life.tert.am