Թուրքական բանակի գեներալ-մայորԱյդողան Այդինը, որը մի քանի օր առաջ մահացել է Թուրքիայի հարավ-արևելքի Շըրնաք գավառում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով, ժամանակին կռվել է Ղարաբաղում Ադրբեջանի կողմից: Այդ է վկայում ODA TV լուսանկարը:
Լուսանկարն արվել է 1992-ին, ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որին պատկերված է պաշտոնաթող գեներալ-մայոր, Թուրքիայի ազգայնական շարժումից ընտրված նախկին պատգամավոր Էնգին Ալանը:
Մայիսի 31-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հաստատեց 13 զինծառայողի մահվան փաստը Շըրնաք գավառում ուղղաթիռի վթարի հետևանքով: Զոհվածների թվում կա գեներալ, 2 գնդապետ և միջին օղակի 4 սպա:
Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության, մայիսի 31-ին ժամը 20:55-ին թռիչքի պահին ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդիչ գծերին: Վթարվել է Сougar AS 532 տիպի ուղղաթիռը, որը 13 զինվորականի էր տեղափոխում: Բոլորը զոհվել են: