Իրանի մայրաքաղաք Թեհրանի մետրոպոլիտենում երկու գնացք բախվել են միմյանց, ինչի հետևանքով տուժել է 48 մարդ: Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը: Բախումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 17:45-ին՝ «Տարաշտ» կայարանում:
Տուժած քաղաքացիներից 40-ը հոսպիտալացվել է, մի քանի մարդ ստացել է լուրջ վնասվածքներ: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: