
Կատալոնյան «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դարպասը գրավել է Հոլիվուդյան ճեմուղու վրայով արված հարվածով: Այս տրյուկը բրազիլացին կատարել է Ջիմի Քիմելի շոուի համար, որը ցուցադրվում է ABC ալիքով:
Նեյմարը հարվածել է Հոլիվուդյան ճեմուղու մի կողմի շենքերից մեկի տանիքից: Դարպասը՝ դարպասապահի հետ գտնվել են հակառակ կողմի շենքերից մեկի տանիքին:
Ֆուտբոլիստին հաջողվել է առաջադրանքը կատարել երրորդ փորձից: Առաջին երկու գնդակները դապասին չեն հասել: