
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 11:00-ին հրավիրված ավագանու նիստում: Այս մասին ավագանու առաջին նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Համաձայն Երևան քաղաքում ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրված համարվելուց հետո երրորդ օրացույցային օրը՝ երդմնակալությամբ:
Քաղաքապետի երդմնակալության արարողությունը կայանալու է քաղաքապետարանի ճեմասրահում: «Նիստին ներկա գտնվելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի»,- ասել է նա: