Դանակով զինված տղամարդը, ինչպես ենթադրվում է, պատանդներ է վերցրել Նյուքասլում: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում է BBC-ին:
Ոստիկանների տվյալներով՝ պատանդ են պահվում քաղաքի աշխատանքի տեղավորման կենտրոնի մի քանի աշխատակիցներ:
Նախնական տեղեկատվության համաձայն, պատանդներից ոչ մեկը չի տուժել: Տղամարդը Քլիֆորդ-սթրիթում գտնվող կենտրոնի շենք է մտել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 8-ին:
Այժմ ոստիկանությունը փորձում է բանակցություներ վարել նրա հետ:
Փակված է մետրոյի մերձակա կայարանը, պատահարի վայրի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի ուսանողներին տարհանել են: