
Ցանցում ակտիվորեն քննարկում են Հայդի անունով շան մասնակցությամբ տեսահոլովակը, որը սիրում է հեռուստացույց դիտել: Տեսանյութը հրապարակված է Reddit-ում:
Հենց որ կենդանու տերը ձեռքն է վերցնում հեռուստացույցի վահանակը և սկսում փնտրել հարկավոր ալիքը, Հայդին վազում է հարևան սենյակ, որպեսզի հեռուստացույցի մոտ բերի պառկելու իր հարամարանքը և սիրված հաղորդումները վայելի հարմարավետ վիճակում: Դատելով հոլովակից՝ շանը հատկապես դուր են գալիս վայրի բնության մասին ծրագրերը: Տեսանյութը հունիսի 7-ին զետեղել են DominateGamingTV-ի YouTube-ալիքում: Մեկ օրում այն հավաքել է շուրջ 40 հազար դիտում: