Մխիթարյան. Բրազիլացի երեխաներին փորձում էի բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը
Advertisement 1000 x 90

Մխիթարյան. Բրազիլացի երեխաներին փորձում էի բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «RG»-ին տված հարցազրույցում խոսել է Բրազիլիայում անցկացրած փորձաշրջանի մասին:

«Ինձ համար բարդ էր 13 տարեկանում փորձաշրջանի մեկնել Սան Պաուլու: Համեստ տղա էի, ով հեռու տեղից էր եկել: Փորձում էի տղաներին բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը, սակայն դա հեշտ չէր: Այն ժամանակ չկային այսպիսի հզոր հեռախոսներ, սոցիալական կայքեր: Սակայն առանց դրա էլ արագ ընկերացանք: Բրազիլացիները չափազանց զվարճալի են, շատ են կատակում: Այնտեղ միայնակ չէի մեկնել: Ինձ հետ ևս երկու հայ ֆուտբոլիստներ կային:

Բազայի տնօրենի սենյակում կար հեռախոս: Կարող էինք դրանք օգտագործել միջազգային զանգերի համար: Մայրս զանգահարում էր ինձ, խոսում էինք ամեն շաբաթ:

Դեռ Հայաստանում սովորել եմ պորտուգալերեն: Սակայն դա չի համեմատվի գործնականի հետ: Մի բան է կարդալ գրքեր, այլ բան` խոսել մարդկանց հետ: Ապրում էի բազայում, այլ քաղաքներ այդպես էլ չայցելեցի: Անընդհատ մարզվում էինք, դպրոց հաճախում: Այն բազայի տարածքում էր: Բրազիլիայում անցկացրած չորս ամիսները միշտ էլ ջերմության եմ հիշում: Կարելի է ասել, որ հենց այնտեղ է ձևավորվել խաղաոճս:

Խոսում եմ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և անգլերեն: Ռուսերեն սովորել եմ տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր»,- ասել է Հենրիխը:

armsport.am