Հայաստանի օրհներգի շուրջ կրկին առաջացած աղմուկը մի դեպք հիշեցրեց։
5-6 տարի առաջ էր, մենքենայով գնում էի Արցախ։ Սիսիանի կողմերում ճամփեզրին կանգնած OPEL տեսա։ Զգացվում էր՝ մի բան այն չէ։ Մոտեցա, հարցրի՝ ի՞նչ է եղել, մեքենայի մոտ կանգնած տղերքից մեկն ասաց. «Հոպար ջան, կարո՞ղ ա դամկռատ ու բալոնի կլուչ ունենաս»։ Ունեի, տվեցի։ Սկսեցին անիվը փոխել։ Մեկը ծակվածն էր հանում, մյուսն էլ պահոցատեղից բերեց պահեստայինը։ Ուզում էին տեղը դնել, աջ ու ձախ էին անում, պարզվեց՝ պտուտակներն ու անցքերն իրար չեն համընկնում։ Բոլոր տարբերակները փորձելուց հետո մեկը մյուսին հարցրեց. «Արա, էս ակը իրա՞նն ա»։ «Չէ, դե ասի ճամփա ենք գնում ՌԵՆՈ-ի զապասկեն քցեցի բագաժնիկը». եղավ պատասխանը։
Ահագին կուրախանայինք, եթե մեքենայի մեջ կանայք ու երեխաներ չլինեին և եթե օրը մթնելու, օդը պաղելու վրա չլիներ։