
Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի առաջին տուրում Գերմանիան 3:2 հաշվով հաղթել է Ավստրալիային:
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է Լարս Շտինդլը: 41-րդ րոպեին Թոմ Ռոգիկը հավասարեցրել է հաշիվը, սակայն 3 րոպե անց Յուլիան Դրաքսլերն անթերի է իրացրել 11 մետրանոց հարվածը:
Ընդմիջումից անմիջապես հետո Լեոն Գորեցկան խփել է գերմանացիների երրորդ գնդակը, իսկ 56-րդ րոպեին Բունդեսթիմի դարպասապահ Բերնդ Լենոյի անվստահ խաղից հետո հաշիվը կտճատել է Յուրիչը, սակայն ավելին անել ավստրալացիներին չի հաջողվել:
B խումբը երեքական միավորով գլխավորում են Չիլին և Գերմանիան:
armsport.am