Ամերիկահայ քույրերին ամենաշատը գերել է հայաստանյան ազատությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ամերիկահայ քույրերին ամենաշատը գերել է հայաստանյան ազատությունը. armeniasputnik.am

Այս օրերին Երևանի փողոցներում հաճախ կտեսնես ազգությամբ հայ տարբեր երկրների քաղաքացիների: Աննա Վարդանյանը պատմում է ԱՄՆ–ում ծնված և Հայաստան այցելած քույրերի մասին, որոնց անչափ գերել է հայաստանյան ազատությունը։

Նրանք, ովքեր Հայաստանում չեն ծնվել, այստեղ են գալիս երազանքի հետևից, մինչ այդ տեսած ֆիլմերի ու տեսահոլովակների, կարդացած գրքերի ազդեցությամբ: Այն, ինչ գտնում են այստեղ, շատ ավելին է, քան մինչ այդ տեսածն ու լսածը: Այնքան, որ էլ հեռանալ չեն ուզում: Անին, Նարեն ու Իվետը նրանցից միայն երեքն են: Քույրերը երկրորդ անգամ են Հայաստանում: Հայրենիքի մասին գիտեն ամեն ինչ, մայրենին էլ գիտեն գերազանց, չնայած ծնվել ու մեծացել եմ Միացյալ Նահանգներում: Համայն հայության մայրաքաղաքը նրանց երազանքների քաղաքն է դարձել:

Ասում են` Երևանի անգամ ամենաանշուք փողոցը չեն փոխի նյույորքյան ամենաճոխ փողոցի հետ, իսկ ազատության առաջամարտիկ համարվող Միացյալ Նահանգներում անկախ են, բայց ոչ ազատ. իսկական ազատությունն այստեղ է` Հայաստանում: Երազանքների հետևից Երևան եկած Անի, Նարեն ու Իվետը մտադիր են Երևանում բնակվել, ոչ թե հյուրընկալվել:

armeniasputnik.am