Մահացել է Fendi նորաձևության տան ղեկավար, հայտնի մոդելյեր Կառլա Ֆենդին
Advertisement 1000 x 90

Մահացել է Fendi նորաձևության տան ղեկավար, հայտնի մոդելյեր Կառլա Ֆենդին

Իտալացի հայտնի մոդելյեր Կառլա Ֆենդին մահացել է Հռոմում 80 տարեկանում, հայտնում է Corriere della Sera իտալական պարբերականը:

Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր միանգամից մի քանի հիվանդությամբ: Նախօրեին Ֆենդին ենթարկվել էր թոքերի ծանր հիվանդության:

Նա մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ Հռոմի իր նստավայր՝ Պալացցո Ռուսպոլի վերադարձի ճանապարհին:

Կառլա Ֆենդիին էր պատկանում իտալական հայտնի Fendi նորաձևության տունը, որը մասնագիտացած էր հագուստի, կաշվե ու մորթուց իրերի արտադրության, աքսեսուարների արտադրության վրա:

Բրենդը հիմնադրվել է Կառլայի ծնողների կողմից 1925թ.: 1950-ականների վերջին հինգ Ֆենդի քույրերը գլխավորեցին իտալական նորաձևության տունը:

Ֆենդի քույրերի կարևորագույն բիզնես որոշումներից մեկը դարձավ գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդին նորաձևության տուն հրավիրելը: 1962թ. Լագերֆելդը դարձավ նորաձևության տան ստեղծագործական տնօրենն ու ստեղծեղ ընկերության հայտնի լոգոտիպը՝ երկու F-երը, որոնցից մեկը գլխիվայր շրջված է:

Ընկերությունը ընդգրկված է LVMH – Louis Vuitton Moët Hennessy S.A հոլդինգի կազմում:

Fendi ցանցն ունի ավելի քան 160 խանութ աշխարհի 25 երկրում:

b4b.am