Հոլիվուդյան ռեալիթի-շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը վարձել են սուրոգատ մայր՝ երրորդ երեխա ունենալու համար: Aյս մասին հայտնում է բրիտանական Telegraph-ը:
Զույգը որոշել է գնալ նման քայլի, երբ բժիշկը նախազգուշացրել է Քարդաշյանին ևս մեկ բարձր ռիսկայնություն ունեցող հղիության հարցում:
People Magazine-ը և E! News-ը, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնում են, որ զույգը վարձել է սուրոգատ մի մոր՝ համաձայնվելով վճարել նրան ավելի քան 113 հազար ԱՄՆ դոլար իրենց երեխային ունենալու համար:
Հայտնի չէ, թե արդյոք սուրոգատն արդեն հղի է, թե ոչ: Քարդաշյանի ներկայացուցիչը հրաժարվել է այս հարցով որևէ մեկնաբանություն տալ:
Քիմն ու Քանյեն երկու երեխա ունեն՝ 2013 թվականին ծնված Նորթն ու 2015 թվականին ծնված Սեինթը: Քարդաշյանը Keeping Up With the Kardashians հեռուստաշոուի վերջին էպիզոդում խոսել է այն բարդությունների մասին, որ ունեցել է երկու հղիությունների ժամանակ: Նա հայտնել է Քանյեի հետ երրորդ երեխան ունենալու հարցում սուրոգատ մորը դիմելու մտադրության մասին: