Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս

Ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը՝ փոխանցելով լրագրողի փաստաբան Ջավիդ Ռզազադեի խոսքը: Փաստաբանի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրող Մահմուդովին հայտնել են, որ Ադրբեջանի ոստիկանությունն իր նկատմամբ հետախուզություն է հայտարարել:

«Ոստիկանները եկան սահմանային անցակետ և Մահմուդովին տեղափոխեցին Ղազախի ոստիկանական բաժանմունք: Ես արդեն մի քանի ժամ է սպասում եմ բաժանմունքի առջև, սակայն ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս անգամ կառույցի դռանը մոտենալ»,- նշել է լրագրողի փաստաբանը:

Լրագրող Քյամրան Մահմուդովը համագործակցում է ադրբեջանական մի շարք ընդդիմադիր լրատվական գործակալությունների և թերթերի հետ, որոնք աչքի են ընկնում Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված իրենց քննադատական ելույթներով և մեծ հեղինակություն են վայելում ադրբեջանական հասարակության կողմից:



Նման նյութեր