Իսրայելի Առողջապահության նախարարությունը ոստիկանություն է դիմել՝ Հայաստանի կեղծ դիպլոմների հարցով. asekose.am
Advertisement 1000 x 90

Իսրայելի Առողջապահության նախարարությունը ոստիկանություն է դիմել՝ Հայաստանի կեղծ դիպլոմների հարցով. asekose.am

Հայկական բժշկական բուհերն ու Կրթության և Առողջապահության նախարարությունները դեռևս որևէ մեկնաանություն չեն տալիս իսրայելական The Marker պարբերականի հոդվածին, ըստ որի՝ Իսրայելի ոստիկանությունը ստուգում է Առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը Հայաստանում տրամադրվող գիտական աստիճանների մասին, որոնք, հնարավոր է, կեղծ լինեն:

Պարբերականը նշում է, որ  Իսրայելի Առողջապահության նախարարությունը արդեն մեկ տարուց ավելի չի հաստատում Հայաստանից վերադարձած ուսանողների դիպլոմները: Նաև հանդես են եկել հատուկ զգուշացմամբ՝ Հայաստանում կրթություն ստանալ ցանկացող ուսանողների համար, որ նրանց դիպլոմները, հնարավոր է, Իսրայելում չճանաչվեն:

Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Ոչ պետական բուհերի չկանոնակարգված գործունեությունը բերեց նրան, որ Հայաստանը դիտարկում են մի երկիր, որտեղ պարզապես արտադրվում են դիպլոմներ….»:

The Marker-ը նշում է, որ Ատամնաբույժների ասոցիացիայի արաբական սեկտորի ղեկավար Փհարի Հասանը հայտնել է, որ Իսրայելում գործակալներ կան, ովքեր գտնում են այն արաբ ուսանողներին, որոնք բժշկություն կամ ատամնաբուժություն են սովորում անվանի համալսարաններում և որոնց այդպես էլ չի հաջողվում ուսումն ավարտել: Գործակալները  ձախողված ուսանողներին Հայաստան են տեղափոխում, 10.000 եվրոյի դիմաց ապահովում են  կեցավայրը:

The Marker-ը նշում է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես վերջերս սկսել են այս հարցի քննությունը՝ Իսրայելից ու արաբական երկրներից ուսանողների մեծ հոսք հայտնաբերելուց հետո:

Հավելենք, որ The Marker-ի հոդվածում հստակ չի նշվում, թե Հայաստանի հատկապես որ բուհերում են ուսանողներին կեղծված դիպլոմներ տալիս:

Նշենք նաև, որ Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ոչ պետական բուհերի չկանոնակարգված գործունեությունը բերեց նրան, որ Հայաստանը դիտարկում են մի երկիր, որտեղ պարզապես արտադրվում են դիպլոմներ»:

asekose.am



Նման նյութեր