
Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ անձնական հավաքածուից ստորագրությունով կիթառ է հանել աճուրդի:
«Սա աճուրդին մասնակցելու ձեր հնարավորությունն է»,- գրել է նա ու կցել «ebay»-ի հղումը, որտեղ անցկացվում է աճուրդը:
Նա նաև տեղեկացրել է, որ կիթառի մեկնարկայինի գինը 500 դոլար է: