Շոգին դիմակայելու համար ամառային լողավազանները լավագույն տարբերակն են նրանց համար, ովքեր ստիպված են հանգիստն անցկացնել Երևանում:
Ձեզ ենք ներկայացնում մայրաքաղաքում գործող ամառային լողավազանների գները:
Cross sport complex
Կենտրոնում աշխատանքային օրերին այցելությունն արժի 5000 դրամ, իսկ ոչ աշխատանքային օրերին` 7000 դրամ:
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց
Այստեղ ժամավճարը 2000 դրամ է, իսկ 12 պարապմունքը, նախատեսված մեկ ամսվա համար, արժի 17 հազար դրամ:
Multi Grand Pharaon Hotel
Multi Grand Pharaon Hotel-ի լողավազանը գտնվում է Երևան-Աբովյան մայրուղում: Երկուշաբթիից-ուրբաթ մուտքավճարը 6000 դրամ է, շաբաթ-կիրակի՝ 8000 դրամ, ամսական անդամագրության արժեքն է 80.000 դրամ:
Armenia Marriott Hotel
Լողավազանը գործում է մարզասրահի հետ համատեղ: Մայիս/հոկտեմբերին ամսական ամրագրումն արժե 60.000 դրամ: Մնացած ամիսներին ամսական վճարը 40.000 դրամ է:
Best Western Congress Hotel
Այս տարի «Կոնգրես» հյուրանոցի լողավազանում 1 շաբաթը կարող եք ամրագրել 30.000, 15 օրը՝ 50.000, 1 ամիսը` 65.000 և 2 ամիսը` 115.000 դրամ փաթեթները: Լողավազանը գործում է ժամը 10.00-21.00-ը:
GRAND HOTEL YEREVAN
Այցելության գինն է 12.000/15.000 աշխատանքային և հանգստի օրերին, ամսական այցելության քարտի գինն է 65.000 դրամ, լողավազանն աշխատում է առավոտյան ժամը 10.00-22.00-ը:
HRAZDAN HOTEL
«Հրազդան» հյուրանոցի լողավազանում մուտքավճարը 6000 դրամ է: Աշխատում է մինչ 20.30-ը:
PROLIFE WATER CLUB
Այն աշխատում է առավոտյան 11.00-19.00-ը, մուտքավճարն է 3000-5000 դրամ:
LATAR HOTEL COMPLEX
Աշխատանքային ժամերն են` 11-20.00-ը, այցելության գինը՝ 8000 (երկուշաբթի-ուրբաթ)/10 000 (շաբաթ-կիրակի) դրամ:
Vahakni Outdoor Swimming Pool
Աշխատանքային օրերին երեխաների մուտքավճարն է 3000 դրամ, 12 տարեկաններից բարձր անձինք կվճարեն 5000 դրամ: Շաբաթ-կիրակի օրերին, համապատասխանաբար` 4000/6000: Ամսական անդամագրությունը՝ 40.000 դրամ/ 60.000 դրամ: Գործում է ընտանեկան զեղչ՝ 20%:
FOOTBALL ACADEMY POOL
Լողավազանում մուտքավճարն է 4000 դրամ, աշխատանքային ժամերն են` 10.00-19.00-ը:
Multi Wellness Center
Այն գործում է առավոտյան 09.00-20.00-ը: Աշխատանքային օրերին մուտքավճարն է 15.000 դրամ, շաբաթ-կիրակի՝ 17.000 դրամ:
«Գոլդս Ջիմ» ֆիթնես կենտրոն
Այստեղ նույնպես առանձին լողավազան չի գործում: Մարզասրահի ամբողջ ծառայություններից օգտվելու համար օրվա տարբեր ժամերի համար առաջարկվում են տարբեր փաթեթներ, գործում են նաև ամառային ակցիաներ: Հարմար տարբերակներից մեկն էլ ամսական 75 հազար դրամ արժեցող փաթեթն է, որի շրջանակներում լողավազան կարող եք այցելել օրվա ցանկացած ժամի: