Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը պատմել է, որ չի մտածում կարիերան ավարտելու մասին:
«Չեմ մտածում տարիքիս մասին, պարզապես փորձում եմ խաղալ: Շատ բան եմ սովորել Սքոուլսից, Գիգսից, Գարի Նևիլից, ովքեր հանդես էին գալիս 30 տարեկանից հետո:
Կարծում եմ, որ կարող եմ Գիգսի նման խաղալ մինչև 40 տարեկան, չնայած, որ դրանում վստահ չեմ»,- Կերիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 35-ամյա անգլիացին մեկ տարով երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը:
armsport.am