7 նշան, որ օրգանիզմում խախտված է շաքարի մակարդակը
Advertisement 1000 x 90

7 նշան, որ օրգանիզմում խախտված է շաքարի մակարդակը

Արյան մեջ շաքարի անկայուն մակարդակը կարող է ազդել առողջական վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ դա կարող է ազդել օրգանների, էմոցիաների, հոգեկան վիճակի վրա։ Գոյություն ունեն մի խումբ նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ արյան մեջ շաքարի մակարդակը խախտված է։

Սովի մշտական զգացում։ Օրինակելի սննդակարգը պետք ներառի սննդի երեք հիմնական ընդունում և երկու ընդմիջում։ Եթե հետևում եք այս կանոններին, բայց այդ ընթացքում սով եք զգում, արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձր կամ ցածր լինել։

Քաշ եք հավաքում որովայնի հատվածում։ Ինսուլինականությունը որովայնի հատվածում ճարպերի կուտակման տարածված պատճառներից է։ Ածխաջրերը վերամշակել չկարողանալու արդյունքում մեծանում է ինսուլինի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացման։

Քաղցր ուտելու մշտական ցանկություն։ Ռաֆինացված շաքար կարելի է օգտագործել միայն սահմանափակ քանակով։ Քաղցր ուտելու մշտական ցանկությունը նորմալ չէ։ Օրգանիզմը շաքար ընդունելու ցանկություն է ունենում գլյուկոզայի մակարդակի իջեցման արդյունքում, ինչը 2-րդ կարգի դիաբետի մասին վկայող նշաններից է։

Ճաշից հետո ձեզ թույլ ու հոգնած եք զգում։ Հոգնածության մշտական զգացումը և անընդհատ քնելու ցանկությունը կարող են արյան մեջ շաքարի ցածր քանակի հետևանք լինել։ Ինսուլինի գերարտադրությունը կարող է ուժեղ հոգնածության հանգեցնել։

Դժվարությամբ եք քնում։ Շաքարի փոփոխական մակարդակը կարող է վնասել առողջությանը և դժվարացնել քունը։ 2-րդ կարգի շաքարային դիաբետով տառապող անձինք առավել հակված են ապնոէի զարգացման, ինչպես նաև քնի այլ խանգարումների։

Անհանգստության զգացում ունեք կամ դեպրեսիա՝ առանց պատճառի։ Ինսուլինականությունը, ինչպես նաև արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները կարող են լրջորեն ազդել տրամադրության վրա։ Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է հանգեցնել գրգռվածության, անհանգստության և դեպրեսիայի։

Քաղցած վիճակում արյան մեջ շաքարի մակարդակն ավելի է 100 մգ/դլ-ից։ Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը քաղցած վիճակում կազմում է 70-100 մգ/դլ։ 100-125 մգ/դլ-ն նախադիաբետի նշան է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը