
Աշխարհի չորրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «Aegon International»-ի կիսաեզրափակչի շրջանակում հաղթեց ռուս Դանիիլ Մեդվեդևին 6:4, 6:4 հաշվով:
Թենիսիստները կորտում անցկացրեցին 1 ժամ 22 րոպե: Այդ ընթացքում Նովակը կատարեց երեք բրեյք-փոինթ և թույլ տվեց չորս կրկնակի սխալ: Դանիիլի ակտիվում գրանցվեց չորս էյս և մեկ բրեյք:
Թենիսիստների միջև անձնական հաշիվը դարձավ 2:0՝ հօգուտ սերբի: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը ուժերը կչափի Ռիշար Գասկե-Գաել Մոնֆիս զույգի հաղթողի հետ:
armsport.am