Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության եզրափակչում Կրակովում միմյանց հանդիպեցին Գերմանիայի և Իսպանիայի ընտրանիները:
Հանդիպումն ավարտվեց Գերմանիայի հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը խփեց Միտչել-Էլիա Վայզերը:
Այդ գոլի շնորհիվ Գերմանիայի երիտասարդական հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Մրցող ընտրանիները խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Գերմանիա. Պոլերսբեկ, Տոլյան, Կեմպֆ, Շտարկ, Վայզեր, Գերարդտ, Մեյեր, Ֆիլիպ, Արնոլդ, Գնաբրի, Հաբերեր
Իսպանիա. Արիսաբալագա, Բելերին, Խոնի, Մերե, Վալյեխո, Լյորենտե, Սաուլ, Սեբալյոս, Ասենսիո, Ռամիրես, Դելոֆեու
Գերմանիա-Իսպանիա՝ 1:0
Գոլը՝ Վայզեր (40)
armsport.am