Որ երկրից որքան գարեջուր է ներմուծվում Հայաստան և ինչ գնով (ինֆոգրաֆիկա). b4b.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որ երկրից որքան գարեջուր է ներմուծվում Հայաստան և ինչ գնով (ինֆոգրաֆիկա). b4b.am

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տարեկան սպառվում է 19-20 մլն լիտր գարեջուր։ Դրա մեծ մասը՝ 80%-ից ավելին, տեղական գարեջուրն է, մնացածը ներմուծվում է (այն մասին, թե որքան են ալկոհոլ է սպառվում Հայաստանում՝ ըստ տեսակների, կարող եք կարդալ այս հոդվածում

Իսկ ո՞ր երկրներից է Հայաստան գարեջուր ներմուծվում և որ երկրների գարեջուրն է ավելի թանկ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է արտաքին առևտրի տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով։ Այդտեղ երևում է, թե որ երկրից ինչ ապրանքներ են ներկրվել, ինչ քանակով և ինչ մաքսային արժեքով։

Եվ այսպես, ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստան գարեջուր է ներկրվել թվով 14 երկրներից։

Ընդհանուր առմամբ, ներկրվել է ավելի քան 3.3 մլն լիտր գարեջուր՝ 2.18 մլն դոլար մաքսային արժեքով։

Ներկրված գարեջրի 76%-ը (ավելի քան 2.5 մլն լիտր) գալիս է Ռուսաստանից: Մնացած 13 երկրներից միասին վերցված նախորդ տարի ներկրվել է 805 հազար լիտր գարեջուր։

Ռուսաստանին հաջորդում է Ուկրաինան, որտեղից 2016 թվականին Հայաստան է ներկրվել 329.1 հազար լիտր գարեջուր։ Հետո գալիս են Գերմանիան (176.4 հազար լիտր), Վրաստանը (156.2 հազար լիտր) և Մեքսիկան։

Մնացած երկրների տվյալները ներկայացված են գծապատկերում։ Միայն նշենք, որ այս ցանկում 2015 թվականին կար նաև Ավստրիան։ 2015-ին Ավստրիայից Հայաստան է ներկրվել 11.2 հազար լիտր գարեջուր, սակայն 2016 թվականին չի ներկրվել։

Իսկ ի՞նչ արժեք ունի տարբեր երկրներից ՀՀ ներկրված գարեջուրը։

Պարզվում է՝ ամենաթանկարժեքը բելգիական գարեջուրն է՝ 1 լիտրի մաքսային արժեքը 2016 թվականին կազմել է 7 դոլար կամ 3360 դրամ (ներկրվել է 1100 լիտր գարեջուր՝ 7700 դոլար մաքսային արժեքով)։

Ըստ մաքսային արժեքի՝ երկրորդ տեղում Իտալիայից ներկրվող գարեջուրն է (1 լիտրը՝ 2.8 դոլար կամ 1347 դրամ), երրորդ տեղում՝ Լիբանանից ներկրվածը է (1 լիտրը՝ 2.1 դոլար կամ 1005 դրամ)։

b4b.am