
Լյովենում ավարտված Grand Chess Tour-ի կայծակնային մրցախաղում կայացել են 10-ից 18-րդ տուրերի պարտիաները:
Այս մրցաշարի արդյունքները գումարվում են արագ խաղի արդյունքներին: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր և բաժանել 4-ից 5-րդ տեղերը Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մրցաշարում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով վաստակել է 14.5 միավոր:
armsport.am