
Գերմանիայի հավաքականը դարձել է Կոնֆեդերացիաների Գավաթի հաղթող: Եզրափակչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթել է Ամերիկայի գավաթակիր Չիլիին:
Հանդիպման միակ գնդակը 20-րդ րոպեին խփել է Լարս Շտինդլը` օգտվելով մրցակցի կիսապաշտպան Մարսելո Դիասի կոպիտ սխալից:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն գերմանացիներն այս մրցաշարին մասնակցում էին ոչ ուժեղագույն կազմով:
Օրեր առաջ Գերմանիայի երիտասարդական հավաքականը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:
armsport.am