Հուլիսի 1-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Межрегионсоюзэнерго» հոլդինգի տնօրեն Էլդար Օսմանովի դուստր Լոլիտայի և Qiwi-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի հարսանիքը: Միջոցառումը տեղի է ունեցել Dolby Theatre-ում, «Օսկար» կինոփառատոնի մրցանակաբաշխության սրահում: Նորապսակների հարսանեկան ոճը լիովին համապատասխանել է հոլիվուդյան ոճին, իսկ հրավիրատոմսերը ուղարկվել են սև քեյսերով, որն ուղեկցվել է տեսաուղերձով:
Հարսի զգեստը աչքի է ընկել իր գերճոխությամբ, երկար շլեյֆով՝ Zuhair Murad-ից է
Նշենք նաև, որ հարսանիքին երգել է փոփ-աստղ Լեդի Գագան:
Հանդիսությունը վարել են Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Իսկ հյուրերի առջև ելույթ են ունեցել Լեդի Գագան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան:
Հյուրերի թվում է եղել նաև հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:
elle.ru