Հայաստանի հյուրանոցները, սովորական, լյուքս և կիսալյուքս համարները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի հյուրանոցները, սովորական, լյուքս և կիսալյուքս համարները

2016 թվականին Հայաստանում գործել է հյուրանոցային տնտեսության 551 օբյեկտ՝ հյուրանոցներ, հյուրատներ, հոսթելներ և այլն։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ դրանցից 302-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։

Ինչպես տեսնում եք գլխավոր նկարի գծապատկերում՝ 2014-2016թթ. ընթացքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը նկատելիորեն աճել է՝ 409-ից հասնելով 551-ի։

Բնականաբար, նույն ժամանակահատվածում աճել է նաև հյուրանոցային օգտագործման համարների քանակը։ Այսպես, եթե 2014 թվականին առկա է եղել 7407 համար, ապա 2015 թվականին դրանց թիվը հասել է 7965-ի, իսկ 2016 թվականին՝ 8523-ի։

Նշված 8523 համարների մեծ մասը՝ 5709-ը, սովորական համարներ են։ Կիսալյուքս համարների թիվը 2016 թվականին կազմել է 1764, լյուքս համարներինը՝ 842, շքասենյակներինը՝ 208։

Ըստ համարների տեսակների փոփոխությունը նույնպես ուշագրավ է։

Ինչպես տեսնում եք երրորդ գծապատկերում, 2014-2016թթ. սովորական, լյուքս համարների և շքասենյակների թիվն աճել է, իսկ կիսալյուքս համարներինը՝ նվազել։ Սովորական համարների թիվն ավելացել է կիսալյուքսերի հաշվին, ինչից կարելի է եզրակացնել, որ հյուրանոցատերերը կիսալյուքս համարները վերափոխել են սովորականի։

Ավելացնենք նաև, որ 2016 թվականին հյուրանոցային ոլորտի հասույթը կազմել է 22 մլրդ 960.9 մլն դրամ, որից 18.6 մլրդը բաժին է ընկնում Երևանին։ Ոլորտի աշխատողների թիվը եղել է 3635։

b4b.am