Օտարերկրյա ներդրումները ԱՄՆ-ում կտրուկ կրճատվել են
Advertisement 1000 x 90

Օտարերկրյա ներդրումները ԱՄՆ-ում կտրուկ կրճատվել են

Օտարերկրյա ձեռնարկությունների ուղղակի ներդրումների գումարը ԱՄՆ տնտեսության մեջ կտրուկ կրճատվել է, հայտնում է WirtschaftsWoche մասնագիտացված պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան վիճակագրական գերատեսչության նախնական տեղեկություններին:

Այս տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների գումարը կազմել է 83.6 միլիարդ դոլար, ինչը գրեթե 40 տոկոսով պակաս է 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Պարբերականը նշում է, որ գերմանական ձեռնարկություններն աչքի են ընկել առանձնահատուկ զսպվածությամբ և 2016թ. չորրորդ եռամսյակում ներդրել են մոտ 1.41 մլրդ դոլար ԱՄՆ-ում արդյունաբերական հզորությունների ստեղծման ու ընդլայնման մեջ, ինչը քառորդ միլիարդով քիչ է նույն թվականի երրորդ եռամսյակի համեմատ:

2017թ. հունվարից մինչև մարտի վերջը այդ գումարը նվազել է մինչև 992 միլիոն դոլար:
Եթե վիճակագրական գերատեսչության նախնական հաշվարկները հաստատվեն, դա կնշանակի, որ Գերմանիայից ԱՄՆ ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է՝ հասնելով մինչև 2013թ. առաջին կեսի ցուցանիշներին:

ԱՄՆ նոր վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ անվստահություն է սերմանում գերմանացի ձեռնարկատերերի շրջանում, WirtschaftsWoche-ին պատմել է Գերմանական արդյունաբերության դաշնային միության արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի վարիչ Շտորմի-Աննիկա Միլդները:

Անորոշությունը ծագել է՝ կապված Թրամփի նախընտրական հայտարարությունների հետ: Այսպես, նա խոստացել է ուղղել համաշխարհային առևտրի հաշվեկշիռը, ինչի համար, հայտնվելով Սպիտակ տանը, հռչակել է ազատ առևտրից հրաժարվելու կուրս և պրոտեկցիոնիզմի հաստատում:



Նման նյութեր