Ինչպես հայտնի է Քեյթ Միդլթոնը չի սիրում էքսպերիմենտներ անել իր մազերի հետ: Քեմբրիջի հերցոգուհին, ամենաշատը, որ իրեն թույլ էր տալիս՝ մազերի երանգի փոփոխությունն էր: Սակայն երեկ, հայտնվելով Անգլիական թենիսի ակումբում, լրիվ փոխված սանրվածքով էր, որը հիմա շատ են նախընտրում հայտնիները:


Նշենք, որ նման սանրվածքով վերջերս հանրությանն են ներկայացել, օրինակ՝ Սելենա Գոմեսը, Խեյլի Բոլդուինը և Քիմ Քարդաշյանը:

Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարի առաջին խաղին Քեյթը ներկայացել էր Dolce & Gabbana-ով, Victoria Beckham պայուսակով:

elle.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը







