
Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում, երկուշաբթի, տեղի է ունեցել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարսանիքը:
Քանի որ Սերգեյ Խաչատրյանի ընտրյալն իսպանացի է, իբրև հարսնացուի հայրական տուն ընտրվել էր Կասկադ հյուրանոցը: Ի դեպ, Սերգեյի կինն՝ Անժելան շատ լավ տիրապետում է հայերենին:
Asekose.am-ի տեղեկություններով, աշխարհահռչակ ու տաղանդավոր հայ երիտասարդի պսակադրության արարողությանը ներկա են եղել նորապսակների հարազատները, ընկերներն ու մտերիմ արվեստագետները:
Հիշեցնենք, որ չնայած Սերգեյ Խաչատրյանը 1993 թվականից մշտապես բնակվում է Գերմանիայում, սակայն նա հաճախ համերգներով հանդես է գալիս Հայաստանում: