«Կուզեի` ավելի փախած մտածեին». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Արման Նշանյանի. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կուզեի` ավելի փախած մտածեին». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Արման Նշանյանի. life.tert.am

«Տղամարդու աչքով» խորագրի ներքո Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց` ըստ հայտնի տղամարդկանց։ Այս անգամ զրուցել ենք դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հետ։ Վերջինս նշեց, որ հայկական շոու բիզնեսում կանայք տարեցտարի ավելի ոճային են դառնում, սակայն, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, քիչ են իրական աստղերը։

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթը շատ աշխատասեր է. ուսումնասիրում է, ընտրում, ինքն է կարում իր զգեստները։  Նա շատ է աշխատում իր բեմական կերպարների վրա, ուսումնասիրում է` դիզայներներն ինչ են անում, ներկայացնում է իրենը։ Ունի ոճի զգացողություն։

Լուսինե Թովմասյան

 

Լուսինեն Հայաստանը ներկայացրել է միջազգային հարթակներում։ Կան մոդելներ, որոնք գեղեցիկ են, որովհետև դիզայներներն իրենց գեղեցիկ են հագցնում, սակայն իրական կյանքում շատ տգեղ են հագնվում։ Լուսինեն այն մոդելներից է, որոնք ունեն իրենց անհատական ճաշակը։ Նա հետևում է նորաձևությանը, սակայն այդ ամենը ներկայացնում է իր անհատական ոճի մեջ։

Իվետա Մուկուչյան

Իվետան փախած ոճ ունի։ Նա շատ հետաքրքիր մարդ է։ Իվետան եվրոպական մշակույթի կրող է ու այդ ամենն արտահայտվում է իր ոճում։ Ինձ շատ է դուր գալիս։

Ամբողջությամբ՝ life.tert.am