երեկ Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ դերասան Էմիլ Գալստյանը, ոչ սթափ վիճակում խանգարել է օպերատորների աշխատանքը: Ըստ նույն աղբյուրի՝ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և Էմիլ Գալստյանը տուգանվել է 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը մասամբ հերքեց տարածված տեղեկություններն ու նշեց.
«Առայժմ շատ բան չեմ խոսի, ավելի ուշ ինքս կհայտնեմ, թե ինչ է կատարվել իրականում, քանի որ դեպքի շուրջ ինչ հրապարակվել է, գրեթե 90%-ով սուտ ինֆորմացիա է: Ինքս անգամ չգիտեմ ինչ 20.000 ՀՀ դրամի մասին է խոսքը: Եվ շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ոստիկանության բաժնում կատարվածի մասին չեն հրապարակում, և արդյոք կարող է մարդն անտեղի խախտել հասարակական կարգը: Ափսոսում եմ, որ մեր երկրում արդարությունը նման կերպ է գնահատվում»:
Մեր հարցին, թե ի վերջո ինչո՞ւ է խախտել հասարակական կարգը, դերասանը հրաժարվեց պատասխանել, իսկ նկատառմանը, որ սա Էմիլ Գալստյանի մասնակցությամբ առաջին դեպքը չէ, երբ նա ալկոհոլի ազդեցության տակ հայտնվում է հասարակական վայրերում, պատասխանեց.
«Առիթների ժամանակ ալկոհոլի օգտագործումը, թերևս, արգելված չէ, իսկ մնացածի մասին կխոսեմ ավելի ուշ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am