Հուլիսի 4-ին Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Էյջի Տագուչին այցելել է ԿԿԱՖ մարզադպրոց՝ հուլիսի 1-ին Ռումինիայում տեղի ունեցած Կիոկուշինի աշխարհի գավաթի մրցաշարում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթական ելույթները շնորհավորելու կապակցությամբ:
Մարզիկներին շնորհավորելուց հետո տեղի է ունեցել Նորին Գերազանցության և ԿԿԱՖ նախագահ, միջազգային սև գոտի IV դան Սպարտակ Գասպարյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են մարտարվեստի հանրայնացումն ու զարգացումը, նաև հետագա միջազգային մրցելույթներին Հայաստանի հավաքականի մասնակցությանն առնչվող հարցեր:
Պարոն Տագուչին նաև խոսել է Հայաստանի հավաքականի ռեկորդային թվի մասին և նշել, որ ինքն անձամբ որպես ճապոնացի հիացած է մեր մարզիկների ելույթներով և գրաված տեղերի աննախադեպ քանակով:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Կիոկուշինի աշխարհի գավաթի խաղերին ԿԿԱՖ պատվիրակությունը մասնացել է ռեկորդային 63 հոգանոց կազմով (50 մասնակից 13 մարզիչ):
Նվաճվել է 8 առաջին տեղ, 22 երկրորդ տեղ և 10 երրորդ տեղ։
armsport.am