Ճապոնական ծովի արևմտյան ափին բնակվող 19 հազար 700 մարդ տեղացող հորդառատ անձրևների պատճառով ստացել է շտապ տարհանվելու հրահանգ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օդերևութաբանական գլխավոր վարչությունն այդ շրջանի համար սահմանել էր «հատուկ վտանգի» ռեժիմ՝ ռեկորդային քանակությամբ տեղումներից հետո հեղեղումների ու սողանքների վտանգի պատճառով: Օդերևութաբաններն ընդգծել են, որ վտանգի աստիճանը գերազանցում է մինչ այժմ հայտնի բոլոր սահմանները: