
Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը Լեո Մեսսիի հետ:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Երկու կողմերը համաձայնել են պայմանագրի նոր կետերի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը կկայանա օրերս:
Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսին իր նորամուտը «Բարսելոնա»-ի հիմնական կազմում ունեցել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին: Մեսսին «կապտանռնագույնների» կազմում առաջին գոլը խփել է 2005 թվականի մայիսի 1-ին:
Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, 5 անգամ տիրացել է Իսպանիայի գավաթին, 7 անգամ Իսպանիայի սուպերգավաթին, 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, 3 անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և 3 անգամ էլ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում: