
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան իր էջում հրապարակել է նոր խաղաշապիկով հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը։
Օգտատերերը նկատել են, որ ակնհայտորեն երևում է 27-ամյա ֆուտբոլիստը փորը, և սկսել են կատակել այդ առիթով։ Այդ լուսանկարը որոշ ժամանակ անց հեռացվել է, սակայն օգտատերերից ոմանք հասցրել են սքրինշոթ անել։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 41 խաղում Մխիթարյանը խփել է 11 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։