
Iconiq Capital ներդրումային ընկերությունը կարող է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմը»,- հաղորդում է «The Times»-ը:
Գործարքի արժեքը գնահատվում է մեկ միլիարդ ֆունտ ստերլինգ: Ընկերությունը, որը կապ ունի Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, կապ է հաստատել լոնդոնցիների սեփականատեր Դենիել Լևիի հետ դեռ 2014-ին, սակայն այն ժամանակ գործարքը չէր կայացել:
Լևին մտադիր է այս տարի պահել թիմը, իսկ նոր ստադիոն տեղափոխվելուց հետո ակումբի վաճառքից ստանալ արդեն 2 միլիարդ:
armsport.am