Հայաստանյան ընկերությունների պարտքերը բանկերի նկատմամբ նվազել են 104 մլրդ դրամով
Advertisement 1000 x 90

Հայաստանյան ընկերությունների պարտքերը բանկերի նկատմամբ նվազել են 104 մլրդ դրամով

Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտավորությունները՝ բանկերի վարկերի և փոխառությունների գծով, 2017 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել են 2 տրիլիոն 105 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 186.6 մլրդ դրամը ռեզիդենտ (տեղական) բանկերի նկատմամբ ունեցած պարտքերն են, 918.4 մլրդը՝ ոչ ռեզիդենտ (օտարերկրյա) ֆինանսական հաստատությունների նկատմամբ պարտքերը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Պարտքային մնացորդը այս տարվա սկզբի դրությամբ եղել է 2 տրիլիոն 208.9 մլրդ դրամ։ Այսինքն, խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտավորությունները բանկերի նկատմամբ նվազել են մոտ 104 մլրդ դրամով կամ 4.7%-ով։

Այդ թվում՝ ռեզիդենտ բանկերի նկատմամբ ունեցած պարտքերը նվազել են 18.8 մլրդ դրամով կամ 1.6%-ով իսկ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ՝ 85 մլրդ դրամով կամ 8.5%-ով։

Չնայած այս նվազմանը՝ բանկերի նկատմամբ պարտքերը շարունակում են մնալ ՀՀ ոչ ֆինանսական ընկերությունների ընդհանուր պարտավորությունների ամենամեծ ուղղությունը։ Բանկային պարտքերը մարտի վերջի դրությամբ կազմել են ընդհանուր պարտավորությունների 71.2%-ը։

168.am