Արփ Ոսկանյանի Facebook-յան գրառումը.
«Այսօր իմ փոքրիկ, համովիկ, սիրունիկ մայրիկը դարձավ 85 տարեկան։ Ես միշտ հորս ավելի շատ էի սիրում, որովհետեւ մեղմ էր, հանգիստ, ոչ մեկիս չէր անհանգստացնում, համ էլ ասում են՝ օրինաչափ է, աղջիկները հայրերին են ավելի շատ սիրում։ Մորս հետ երբեմն էնքան լարված էինք լինում, էնքան իրարից տարբեր, որ մտածում էի՝ ո՞նց եմ ես իրանից ծնվել, ինչի՞ ա ինձ էսքան ատում, ու երբեմն սարսափով զգում էի, որ ես եմ իրան ատում։ Էդ ամեն ինչը շրջեց 180 աստիճանով, երբ ես ինքս երեխա ունեցա։ Դրանից հետո ես մորս բանակի քաջարի զինվորն եմ ու նրա ուշացած պաշտպանը։ Ինքը իմ պաշտպանության կարիը չունի, բայց ես ինձուինձ ոխով եմ լցվում նրան կյանքի ընթացքում թթու խոսք ասած մարդկանց հանդեպ, երբեմն էլ ինձ բռնում եմ նույնիսկ հորս վրա հետմահու ինչ-որ անհեթեթ մեղադրանքներ բարդելիս, ասենք՝ ինչի՞ ա էս ահռելի տունը սարքել, որ մերս խրվի կենցաղի մեջ ու դուրս չգա, բա սիրող տղամարդը իր սիրած կնոջ համար սենց հսկա տուն կսարքե՞ր։ 🙂
Մայրիկիս ցանկանում եմ, որ իր երեխաները առողջ լինեն, ինքն էլ չմտահոգվի նրանց համար,գոնե այս տարիքում կենցաղի հոգսը կարողանա թոթափել իր ուսերից եւ վերջապես զբաղվի իր սիրելի զբաղմունքներով՝ ֆրանսերենի գիտելիքները խորացնելով, գրելով, կարդալով, մարդկանց հետ շփվելով»։