Ծխելը լուրջ ու երկարաժամկետ փոփոխություններ է առաջացնում ավելի քան 7000 գեների աշխատանքում ( դա այս պահին հայտնի գեների մոտավորապես մեկ երրորդն է):
Գիտնականները պարզել են, որ ծխելու ազդեցության տակ տեղի է ունենում ԴՆԹ մեթիլավորում՝ մոդիֆիկացիա, որը փոփոխություններ է առաջացնում գեների էքսպրեսիայի մակարդակում: Նման փոփոխությունները կոչվում են էպիգենետիկ՝ դրանք ազդում են գեների ակտիվության վրա՝ ուժեղացնելով որոշ գեների ու ճնշելով մյուսների աշխատանքը: Նման փոփոխություններից շատերն էլ հենց դառնում են ծխելու հետ կապակցված հիվանդությունների առաջացման պատճառ:
Գիտնականները հայտնաբերել են, որ գեների աշխատանքում որոշ փոփոխություններ անհետացել են ծխելը դադարեցնելուց հինգ տարի հետո, սակայն մյուսները ծխելուց հրաժարվելուց նույնիսկ 30 տարի հետո պահպանվել են գենոմում:
Այս մասին հայտնում են U.S. National Institute of Environmental Health Sciences ինստիտուտի գիտնականները: