Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հայկ Գալստյանը նորամուտն է տոնել գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում:
«Շտուտգարտ»-ը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հայկ Գալստյանը մասնակցել է խաղի երկրորդ կեսին:
Գալստյանը «Շտուտգարտ» է տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա տեղափոխության գործում մեծ դեր է խաղացել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Գալստյանը 2015 թվականից հանդես էր գալիս «Բոխում»-ում: