Ճապոնիայի հարավ-արևմուտքում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Եվս շուրջ 20 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրեր շարունակ չդադարող անձրևի հետևանքով շատ գետեր դուրս են եկել հունից, քանդվել են տներ, ճանապարհներ: Ճապոնիայի զինված ուժերի ավելի քան երկու հազար ծառայող մասնակցում է տուժած շրջաններում իրականացվող փրկարարական աշխատանքներին: Այս օրերի ընթացքում հնարավոր է եղել փրկել 1022 մարդու: