Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի փակ դիտումը Jazzve Opera-ում. kamoblog.tv (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի փակ դիտումը Jazzve Opera-ում. kamoblog.tv

Երևանի մասին երգերը երբեք չեն հոգնեցնում, Հայկոյի ստեղծագործություններն առավել ևս: Jazzve Opera-ում տեղի ունեցավ «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի պրեմիերան, որն ինչպես հասկացաք նվիրված է մեր ընկեր Երևանին: Տեսահոլովակը, երեկոյի հյուրերը՝ ԿամոԲլոգում…ի դեպ, մենք գիտենք արդեն նաև Հայկոյի նոր մենահամերգի օրը…

Այս նախագծի պրոդյուսերն է Արթուր Ջանիբեկյանը: Տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Հայրապետյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Հայկոյինն է: Հայկոն ողջ երեկոյի ընթացքում անչափ հուզված էր, ի դեպ, բացի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակը նա նաև ներկայացրեց «Ես սիրում եմ քեզ, ՋԱԶԶՎԵ» նոր երգը, որն էլ արդեն սիրված սրճարանների ցանցին էր նվիրված: Ամենամեծ անակնկալը թերևս Հայկոյի նոր ու շատ երկար սպասված մենահամերգի հայտարարումն էր, Սեպետմեբրի 8-ին Կ. Դեմիրճյանի անվ. կենտրոնում տեղի կունենա իրոք երկար սպասված մենահամերգ:

kamoblog.tv