Էրերա. Օրերից մի օր թոռներիս կպատմեմ, որ խաղացել եմ Ռունիի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էրերա. Օրերից մի օր թոռներիս կպատմեմ, որ խաղացել եմ Ռունիի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան սոց. ցանցերում հրաժեշտի գրառում է կատարել իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի հասցեին, ով օրերս պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ:

«Օրերից մի օր թոռներիս կպատմեմ, որ խաղացել եմ քեզ հետ: Ամենայն բարիք և շնորհակալություն»,- գրել է իսպանացին թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Ռունին կարիերան սկսել է «Էվերթոնում» և «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել 2004 թվականին: 13 տարիների ընթացքում Ռունին «կարմիր սատանաների» կազմում դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (253 գոլ):

armsport.am