TeaArt Yerevan-ի Facebook-յան հրապարակումը:
Բարև,
Ես Ալեքսանդր Դաշյանն եմ, Tea Art Yerevan-ի հիմնադիր-տնօրենը, արդեն 3 տարի է զբաղվում եմ թեյի արվեստով և մոտ մեկ ու կես տարի տարածում եմ իմ արվեստը Թի Արթ ՝ թեյի և սուրճի մասնագիտացված խանութի միջոցով։ Ես ընդամենը 20 տարեկան էի, երբ նախաձեռնեցի խանութ-արվեստանոցը ստեղծելու գաղափարը և կարճ ժամանակահատվածում այն դարծավ սիրելի վայր երևանցիների համար:
Չնայած վերջին մեկ տարին ես կատարում եմ հայրենիքիս հանդեպ զինվորական պարտքս, վերջինս իր խոչընդոտներն է ստեղծում բիզնեսի առօրյայի և զարգացման համար: Ես, իմ ընտանիքը և ընկերներս ջանք չենք խնայում անելու հնարավորն և անհնարինը մեր գործի առաջխաղացման համար:
Մեր ընդլայման ծրագրից ելնելով, և հետագա առաջխաղացման համար, ես փնտրում եմ գործընկեր/ներդրող, ով պատրաստ կլինի իմ հետ աշխատելու և ստեղծելու, նվիրելվելու թեյերին և սուրճերին:
Խանութը գրանցել է և շարունակում է գրանցել դրական աճ և ունի շատ մեծ պոտենցիալ:
Խանութը գտնվում է Վարդանանց 5 հասցեում, Սախարովի հրապարակի մոտ 🙂
Հետաքրքրվածները թող գրեն իմ անձնական էջին
https://www.facebook.com/AlexandrDashyan
կամ զանգահարեն ՝ 099 32 52 33 , 094 32 52 33
Հ. Գ. տարածելը խրախուսվում է՜՜