Ճոյտը հայերի ու ադրբեջանցիների մասին նկարահանած ֆիլմը Մինսկի խմբին է ցույց տալու, որ իրենց հետ տանեն. asekose.am
Advertisement 1000 x 90

Ճոյտը հայերի ու ադրբեջանցիների մասին նկարահանած ֆիլմը Մինսկի խմբին է ցույց տալու, որ իրենց հետ տանեն. asekose.am

Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նոր ֆիլմ է նկարահանելու: Այս անգամ թեման ոչ թե Հայոց ցեղասպանությունն է, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: Կոչվում է՝ «Մենք հարևաններ» ենք: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը՝ որոշ մանրամասներ է ներկայացրել:

– Պարոն Հակոբյան, մի փոքր կպատմե՞ք ֆիլմի մասին:

 – Ֆիլմը հայ և ադրբեջանցի հարևանների մասին է, որոնք ապրել են Հայաստանում, հետագայում՝ 1988 թվականին,  այնպես է ստացվել, որ ադրբեջանցին գնացել է Հայաստանից: Տարիներ անց՝ 2016 թվականի ապրիլին՝ պատերազմի ժամանակ, հանդիպում են նրանց թոռները, որոնց միջոցով հետո հեռախոսներով միմյանց հետ կապ են հաստատում նախկին հարևանները: Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ: Այսինքն, խնդիրը դեռ լուծված չէ: Աշխարհը պետք է նայի ու տեսնի, որ խաղաղության կողմնակից ենք: Այն կթարգմանենք նաև ադրբեջաներեն ու ռուսերեն:

– Նկարահանումներն որտե՞ղ են իրականացվելու:

– Հայանիստ գյուղում: Այստեղ են ապրել հայն ու ադրբեջանցին: Ամենաուշը սեպտեմբերի մեկին պատրաստ կլինի:

– Մեկ ամսում եք նկարելո՞ւ: 

– Արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա վերջնական փուլում ենք գտնվում:

– Դերասանական կազմն էլ  է ընտրվա՞ծ:

– Սկսել են ընտրել: Հիմա մասնագետները փորձեր են անում, թե ով ոնց կարող է մեր պատկերացրած սցենարն իրականացնել: Բոլորը մեր թատրոնների դերասաններն են, որևէ մեկին դրսից չենք բերել: Որպես սցենարի հեղինակ պետք է տեսնեմ՝ իմ պատկերացրածը կարող ենք իրենք: Մնացածը մասնագիտական է: Միայն ասեմ, որ ադրբեջանցի հարևանի դերում Ռազմիկ Խոսրոևն է լինելու: Հենց տեսա՝ հասկացա, որ այս դերում նա կարող է հանդես գալ:

– Ասացիք, որ ֆիլմում թոռները որպես բարեկամներ են հանդիպում: Այսինքն, հավատո՞ւմ եք, որ  հայերի ու ադրբեջանցիների միջև  բարեկամություն կարող է լինել:

– Ես մարդկանց հիշեցնում եմ այդ մասին: Եթե ուզում եք ճիշտ իմանալ, ապա իմ ցանկությունն է, որ խաղաղ լուծվեն մեր խնդիրները: Կարծում եմ՝ ոչ թե զենքին պետք է զոռ տանք, այլ քաղաքականությանը: Կարծում եմ՝ շատ ճիշտ ենք հիմա վարում մեր քաղաքականությունը:

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր