Երեկ Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում նշանակվեց Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:
Wnews.am-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանին եւ իր ընտանիքը.
Ծնվել է 1972թ. հունիսի 12-ին, Երևանում: 1984թ-ից զբաղվել է «կարատե» մարզաձևով: 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում: 1995թ. հիմնադրել է արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը, 1996թ.` ֆեդերացիան, 1997թ.` մասնագիտացված լիգան, 1998թ.` միջազգային ֆեդերացիան (IFCKF), որի նախագահն է: 1998թ. Չակ Նորիսի կողմից արժանացել է «Սև գոտի» տիտղոսին: 2006թ. Լոս Անջելեսում հիմնադրել է արևելյան մարզաձևի միջազգային Դոկանտոյի ֆեդերացիան (WDF), որտեղ կրկին հանդիսանում է նախագահը:
Պարբերաբար կազմակերպել է միջազգային մրցումներ, դասընթացներ, սեմինարներ: Հեղինակել է բազմաթիվ մասնագիտական գրքեր: 1999թ-ից եղել է մի շարք ֆիլմերի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր` «Խավարման օրը» (1999թ.), «Ընտրություն» (2000թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Удар лотоса-4» (2004թ.), «Ճակատագիր» (2005թ.): 2007թ. վերջին ֆիլմը ԱՄՆ-ի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, իսկ Գոռը «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխությանը` «Լավագույն դերասան» մրցանակին: 2008թ. նկարահանել է «Վրիժառու», 2010թ.` «Վրիժառու-2» բազմասերանոց ֆիլմերը:
Մասնակցել է բազմաթիվ թիկնապահական և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային սեմինարների ու դասընթացների, աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
2005-07թթ աշխատել է Հոլիվուդի «360 Point» և «Eagles Nest Studios» կինոստուդիաներում: 2006թ. ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից պարգևատրվել է հատուկ դիպլոմով: 2008թ. Միացյալ ազգերի հանրային պարգևների խորհրդի կողմից արժանացել է մեդալի:
2009-11թթ եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը: Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար:
Գոռ Վարդանյանը 3 երեխաների հայր է:
Նրա կինը՝ Իրինա Վարդանյանը մասնագիտությամբ դիվանագետ է։Նա Դուքենդոյի կանանց միջազգային ֆեդերացիայի միության նախագահն է: Հիմնականում զբաղվում է կազմակերպչական գործերով, մարզուհիներին օգնում է բարոյահոգեբանական մի շարք հարցերում: