
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկը դարձել է ակումբի նոր ավագը,- տեղեկացնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Ավագի թևկապը Կարիկը ստացել է Ուեյն Ռունիի հեռանալուց հետո:
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը: Երբեք չէի մտածի, որ այսքան երկար տարիներ հանդես կգամ «Մանչեսթեր Յունայթեդւմ» և կհասնեմ այսպիսի բարձունքների»,- նշել է Կարիկը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2006 թվականից:
armsport.am