Ներկայացնում ենք Դավիթ Յանի Facebook-յան հրապարակումը.
Ի՞նչ ընդհանուր բան ունեն իրար հետ Ռուբեն Վարդանյանը, Ռուստամ Մինիխանովը, Գերման Գրեֆը, ժող. Արտիստ Դուրովը, Դավիթ Յանը և Գինզայի մենեջեր Օլյա անունով աղջիկը (ազգանունը չգիտեմ):
Այս, և էլի 3 միլիոն մարդիկ, Վլադիմիր Շահիջանյանի շնորհիվ սովորել են ստեղնաշարի վրա «կույր» աշխատանքին:
Իսկ ես ամենասկզբում հակադրվում էի… Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ մի կերպ չէր կարողանում համոզել ինձ: Նա պնդում էր, որ տեքստերի այդկերպ մուտքագրման տեխնիկային տիրապետելով, ես ավելի մեծ գործեր կանեմ: Երևի մեկ տարի համոզում էր… իսկ ես անընդհատ գլուխս ճոճում էի, բայց դասընթացներին չէի մասնակցում:
Ընդհանրապես, մարդկային համառությունը՝ լուրջ բան է: Ծնողներս, հատկապես մայրս, ամեն ինչ անում էր, որ ես սիրեմ դասական երաժշտությունը: Ապարդյուն: Սակայն միջին դասարաններից սկսած ինքն սիրահարվեցի դասականին՝ Բախ, Մոցարտ, Վիվալդի…
Վլադիմիր Վլադիմիրովիչի համառությունն էլ իր պտուղները տվեցին: Մի անգամ Նյու Յորքում էր, փակվեցի իմ համարում: Շաբաթ-կիրակի հասցրեցի սովորել «կույր» մեթոդը:
Եվ իսկապես Վլադիմիր Վլադիմիրովիչն իրավացի էր. Ես հիմա կարողանում եմ մտքի արագությամբ տեքստեր հավաքել: Դրա հետ կապված մի պատմություն էլ կա: Աշխատում էի ատենախոսությանս տեքստի վրա և մի պահ աչքս կպավ՝ 15-20 վայրկյան, բայց պարզվում է, այդ ընթացքում ես շարունակել եմ հավաքել: Ափսոս, որ չեմ պահպանել այդ գրածս, որը խենթանալու չափ հետաքրքիր էր կարդալ, բայց և վախենալու: Ասես քո ներսը տեսնեիր… վախից ամեն բան ջնջեցի…
Դառնանք տեքստերի հավաքման մեթոդին:
Այսօր ցանկացած իրեն հարգող մարդ պետք է կարողանա «կույր» հավաքել տեքստերը: Պատկերացրեք, որ գնում եք Ֆրանսիա մշտկան բնակության և ֆրանսերեն չեք կարողանում խոսել: Ապրել կարելի է, բայց լուրջ կարիերա ստեղծել՝ ոչ: Ստեղնաշարը, դա բիզնեսի և տեխնոլոգիաների լեզուն է: Չտիրապետել այդ լեզվին, նշանակում է լինել օտար միջավայրում:
Եվ հիմա բոլորին ասում եմ՝ մտեք http://study.nabiraem.ru/ և սկսեք սովորել: Բարդ ոչինչ չկա: Մեկ շաբաթ կամ շաբաթ-կիրակի, և դուք կտիրապետեք այդ տեխնիկային:
***
Կուզենայի ավելացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Շախիջանյանը զարմանալի մարդ է՝ հորինել է Ռուսաստանի ամենատարածված ծրագրերից մեկը, միլիոնավոր մարդկանց է կրթել, սա հրաշք է: Առողջություն եմ Ձեզ մաղթում Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք կհաղթահարեք հիվանդությունը, մենք, աշակերտները Ձեզ հետ են: