
Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է հասել պորտուգալական «Բենֆիկայի» հետ,- տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
23-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 14-ին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» «Բենֆիկային» Սեմեդուի տրանսֆերի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, սակայն լիսաբոնյան ակումբը պահանջել էր 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Սեմեդուն «Բենֆիկայի» կազմում անցկացրած 65 խաղերում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: