1465-ին ստանալով կարակոյունլու տիրակալ Ջհանշահի թույլտվությունը՝ Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը փորձում է վերականգնել Վասպուրականի թագավորությունը և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում իր հորեղբորորդի Սմբատին օծում է Հայոց թագավոր:
Վերջինս հոր կողմից սերում էր Սեֆեդինյան, մոր կողմից՝ Արծրունյաց տոհմից: Հոր անունն էր Ամիր, մոր անունը՝ Դունիա: Սմբատն ամուսնացավ Բեկի խաթունի հետ: Վերջինս էլ հանդիսանում է Հայոց վերջին թագուհին:
Սա էլ ձեզ հուզող հարցի պատասխանը, որը հինգ տարի շարունակ չէիք գտնում: Շատ ուրախ եմ, որ այս ընթացքում գտնվեցին բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ, ովքեր փորձեցին «պեղել» պատմության այս շրջանը՝ ձեռք բերելով անչափ կարևոր գիտելիքներ՝ թագուհու անունը փնտրելու ճանապարհին: Շարունակում ենք հայոց պատմության ուսումնասիրությունը: